Աշխարհ

10.01.2019 11:20


Գերմանիայում օդակայանների աշխատակիցները գործադուլ են հայտարարել

Գերմանիայում օդակայանների աշխատակիցները գործադուլ են հայտարարել

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում օդանավակայանների անվտանգության աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ Այս մասին հայտնում է «Suddeutsche Zeitung»–ը։

Խոսքը Քյոլնի, Շտուտգարդի և Դյուսելդորֆի օդանավակայանների մասին է։ Նշվում է, որ միայն Դյուսելդորֆում չեղարկվել է 350 չվերթ 570–ից։ Մի շարք չվերթներ են չեղարկվել նաև Բեռլինում, թեև այնտեղ գործադուլ չկա։

Պարբերականի տվյալներով՝ գերմանական օդակայաններում անվտանգության աշխատակիցների աշխատավարձը կազմում է 15–17,05 եվրո։ Գործադուլները կազմակերպած «Verdi» պրոֆմիությունը պահանջում է նվազագույն աշխատավարձը հասցնել 20 եվրոյի։

Ավելի վաղ էլ Բուդապեշտի բնակիչներն էին փողոց դուրս եկել աշխատանքային օրենսգրքի պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը