Չինացիները 6 օրում 15 հարկանի հյուրանոց են կառուցել
Չինաստանի Չանգշա քաղաքում «Ark Hotel» 15-հարկանի հյուրանոցը կառուցվել է 6 օրում։ Ինչպես հաղորդում է «The Huffington Post»-ը, շինարարության ընթացքում ոչ մի ամբարձիչ կռունկ չի օգտագործվել։ Զոհեր նույնպես չեն եղել։
Նաև նշվում է, որ շենքի հիմքը նախապես պատրաստված է եղել, իսկ շինարարության մեջ օգտագործվել են «շինարարական կիսաֆաբրիկատներ»՝ պատրաստի սյուներ և այլ մասեր, ինչը ոչ միայն արագացրել է կառուցման ընթացքը, այլ նաև նվազեցրել շինարարական աղբի քանակը։