Լրահոս

09.12.2010 00:36


Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ

Դեկտեմբերի 8-ի երեկոյան Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ։ Այն տևել է շուրջ 30 րոպե: Նիստում քննարկվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված միջադեպը, ինչպես նաև հաջորդ քաղաքապետի ընտրության հետ կապված կազմակերպչական հարցեր:

Համաձայն «Երևանում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին» օրենքի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունները ժամանակավորապես ստանձնելու է Երևանի առաջին փոխաքաղաքպետը՝ Տարոն Մարգարյանը, որից հետո Երևանի ավանագանին նշանակում է Երևանի քաղաքապետի ընտրության օրը: Քաղաքապետի հրաժարականից հետո մեկ ամսվա ընթացքում Երևանի ավագանին կատարելու է նոր  քաղաքապետի ընտրություն:

Այս խորագրի վերջին նյութերը