Էրդողանին քննադատող բասկետբոլիստը մահվան սպառնալիքներ է ստանում
ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «New York Knicks» թիմի խաղացող, ազգությամբ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը հրաժարվում է մեկնել Լոնդոն, որտեղ տեղի է ունենալու իր թիմի հերթական խաղերից մեկը:
Որպես Անգլիա չմեկնելու պատճառ ամերիկացի բասկետբոլիստն առաջ է քաշել այն հանգամանքը, որ Լոնդոնում իր կյանքին կարող է վտանգ սպառնալ, քանի որ ինքը հաճախակի քննադատության է ենթարկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերջինիս վարած քաղաքականության համար: Քանթերի խոսքերով՝ Լոնդոնում Էրդողանն ունի բազմաթիվ աջակիցներ, որոնք, ամերիկացի բասկետբոլիստի բնորոշմամբ, «մոլագար են»:
BBC-ի հետ զրույցում Քանթերը թեմայի շուրջ ասել է.
«Ես բարձրաձայն քննադատում եմ Էրդողանին, այդ պատճառով ես ինձ ապահով չեմ զգում:Ցանկանում էի գալ Լոնդոն և այնտեղ տեսնել տեսարժան վայրեր, սակայն չեմ կարող անտեսել առկա վտանգը: Չեմ կարծում, որ Լոնդոնում Էրդողանն իմ դեմ օպերացիա կիրականացնի, սակայն նա Լոնդոնում ունի բազմաթիվ խելագար աջակիցներ: Թուրքիայի կառավարությունն ինձ թիրախավորել է, վախենում եմ մահափորձից, Անգլիա չեմ մեկնելու: Դուք կարող եք ինձ անվանել պարանոյիկ, սակայն չեմ ցանկանում ռիսկի դիմել: Անվտանգության հարցերով մեր թիմի պատասխանատուն ինձ ասաց, որ, եթե մեկնեմ Լոնդոն, ապա հյուրանոցի սենյակից դուրս չեմ գալու և ոչ մի ակտիվություն չեմ ցուցաբերելու: Գնալով ավելի շատ եմ ստանում մահվան սպառնալիքներ, վերջին մի քանի օրվա ընթացքում հազարավոր սպառնալիքներ եմ ստացել: Սակայն ես շարունակելու եմ բարձրաձայն և հրապարակային խոսել: Ցանկանում եմ, որ ողջ աշխարհն իմանա, թե Թուրքիայում ինչեր են կատարվում»:

Աղբյուրը՝ ermenihaber.am