Աշխարհ

09.01.2019 19:27


Փարաջանովի ֆիլմերը երեք ամիս կցուցադրվեն Ստամբուլի «Պերա» թանգարանում

Փարաջանովի ֆիլմերը երեք ամիս կցուցադրվեն Ստամբուլի «Պերա» թանգարանում

Ստամբուլի «Պերա» թանգարանում բացված «Փարաջանով, Սարգիս» ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվում է «Ապստամբ պատկերներ․ Սերգեյ Փարաջանով» ծրագիրը։

Փարաջանովի ֆիլմերը ներկայացնող ծրագիրը հանդիսատեսին հասանելի կլինի երեք ամիս շարունակ։ Ծրագիրը մեկնարկել է հունվարի 9-ին և կտևի մինչև մարտի 17-ը։

Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն հանճարեղ կինոռեժիսորի այնպիսի գործեր, ինչպիսիք են «Անդրիեշ», «Առաջին տղա», «Ուկրաինական ռապսոդիա», «Ծաղիկ քարի վրա», «Մոռացված նախնիների ստվերները», «Հակոբ Հովնաթանյան», «Սուրամի ամրոցի լեգենդը»․ «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով», «Աշուղ ղարիբ» աշխատանքները։ Ծրագրում տեղ են գտել նաև Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները», Ռոն Հոլլովեյի «Փարաջանով․ ռեքվիեմ» փաստագրական ֆիլմն ու Պատրիկ Կազալի «Սերգեյ Փարաջանով․ ապստամբը» ֆիլմը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը