Վրաստանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել բանվորներին.1 զոհ և 12 վիրավոր
Այսօր վաղ առավոտյան Թբիլիսիի կենտրոնական Ճավճավաձեի պողոտայում հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան, դուրս գալով երթևեկելի հատվածից, բախվել է մայթին՝ շինարարության վրա աշխատող բանվորների համար հատկացված տնակին: Վթարի հետևանքով մահացել է մեկ մարդ, վիրավորվել՝ 12-ը:
Վթարի հետևանքով տուժել են շտապօգնության աշխատակիցները և բանվորները, որոնք Ադրբեջանի քաղաքացիներ են:
Ինչպես նշում է Rustavi2 հեռուստաընկերությունը, վարկածներ կան նաև երկրորդ մահացածի մասին, սակայն իրավապահներն այս տեղեկությունը չեն հաստատում:
Հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով՝ տրանսպորտային միջոցի անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է մահվան։

Աղբյուրը՝ aliq.ge