Աշխարհ

09.01.2019 11:59


Գորիում 9 ամսական երեխայի մահվան պատճառը H1N1 վիրուսը չէ

Գորիում 9 ամսական երեխայի մահվան պատճառը H1N1 վիրուսը չէ

Գորիի հիվանդանոցում 9 ամսական երեխայի մահվան պատճառը H1N1 վիրուսը (խոզի գրիպ) չէ։ Այս մասին հայտնում է «aliq.ge»–ն։

Աղբյուրը հիշեցնում է՝ դեկտեմբերի 31-ին մայրը երեխային հիվանդանոց էր տարել բարձր ջերմությամբ, սակայն հրաժարվել էր հոսպիտալացումից՝ պատճառաբանելով իր հիվանդությունը և մյուս երեխաների վերահսկման անհրաժեշտությունը: Բերբուկ գյուղում 9 ամսական երեխային տատը մահացած էր հայտնաբերել:

Ըստ երեխայի մոր՝ փոքրիկին Գորիի հիվանդանոց են տեղափոխել սուր թոքաբորբով. մեկ թոքն արդեն փակված է եղել, ուստի բժիշկները չեն կարողացել փրկել նրան:

ՆԳՆ-ն քննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով:

Վրաստանում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ H1N1 վիրուսից լաբորատոր հաստատված է մահվան տասը դեպք: «Rustavi2»–ն էլ, հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է, որ մահացածների թիվը հունվարի 8-ի՝ 21:00-ի դրությամբ՝ 13 է:

Մայրաքաղաքի բուժկետներն աշխատում են արտակարգ ռեժիմով: Ընտանեկան բժիշկները Թբիլիսիի 5 շրջաններում ապահովում են 24-ժամյա ծառայություն:

Առողջապահության նախարարությունից վստահեցրել են, որ անհրաժեշտ դեղորայքի դեֆիցիտը բացառվում է։

Շտապօգնության ծառայությունից քաղաքացիներին զգուշացնում են վիրուսի նախանշանների առկայության դեպքում զանգահարել 112 կամ այցելել մոտակա բժշկական հաստատություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը