Թուրքիայի նախագահը տապալել է ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի հետ հանդիպումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տապալել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերելեր»-ը:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի փոխանցմամբ՝ հանդիպման չեղարկման համար պատճառ է հանդիսացել Թուրքիա այցից առաջ Իսրայելում Բոլթոնի արած հայտարարությունը:
«ԱՄՆ-ը Սիրիայում գտնվող զորքերը դուրս չի բերի, մինչև Թուրքիայի իշխանությունները չերաշխավորեն, որ չեն հարձակվի Սիրիայի քրդերի վրա և որ նրանց անվտանգությունը կապահովվի»,-հայտարարել է Բոլթոնը: