Լրահոս

09.12.2010 09:09


Դատական նիստ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում

2010 թ. դեկտեմբերի 9-ին' ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում /հասցեն' ք. Երևան, Գ. Նժդեհի 23, թիվ 2 դահլիճ/ քննության է առնվելու Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի «Բողոքը մերժելու մասին» որոշման օրինականությունը եւ հիմնավորվածությունը:

2010 թ. ապրիլի 18-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը, որի կապակցությամբ կազմակերպությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ դատարանը սույն գործի վարույթ չընդունելը պարզաբանել է՝ կազմակերպության կողմից ներկայացված բողոքը եղել է ժամկետանց:

2010 թ. օգոստոսի 28-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը վերացրել է ՀՀ Վերաքննիչ դատարանի՝ կամայականորեն ստեղծած դատական պաշտպանություն ստանալու արգելքը՝ վերացնելով ՀՀ Վերաքննիչ դատարանի բողոքն առանց քննության թողնելու որոշումը, գործը ուղարկելով նույն դատարան՝ նոր կազմով քննության:

Հիշեցնենք, որ 2010 թ. հունվարի 13-ին կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 2010 թ. հունվարի 10-ին ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ թիվ 10/14 եւ 10/15 ընտրատեղամասերում անօրինական գործողությունների մասին:
Ներկայացված հաղորդումը ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն եւ հարուցվել է քրեական գործ:

ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից քննության ավարտից հետո կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում՝ հանցագործության         բացակայության      հիմքով:
2010 թ. ապրիլի 12-ին դիմում է ներկայացվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության անգործությունը վերացնելու, քրեական գործ հարուցելու եւ քրեական հետապնդումները դադարեցնելու պահանջի մասին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը