Աշխարհ

07.01.2019 18:13


«Արսենալը» պատրաստ է 70 մլն եվրո վճարել Ռեալի ֆուտբոլիստի համար

«Արսենալը» պատրաստ է 70 մլն եվրո վճարել Ռեալի ֆուտբոլիստի համար

«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որը վարձակալություն հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայում», կարիերան կարող է շարունակել Անգլիայում:

Ինչպես հայտնում է Mirror-ը, «Արսենալը» կոլումբացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար պատրաստ է 70 մլն եվրո վճարել, ինչը գոհացնում է մադրիդյան ակումբի ղեկավարությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» մտադիր չէ ակտիվացնել կիսապաշտպանին 42 մլն եվրոյի դիմաց գնելու հնարավորությունը և հաջորդ ամառ 27-ամյա Խամեսը կվերադառնա «Ռեալ»:

Տեղեկություն կար նաև այն մասին, որ Խամեսի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»: Կիսապաշտպանի պայմանագիրը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգեսը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում 11 հանդիպման է մասնակցել, դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը