Լրահոս

07.01.2019 12:15


Գյումրիում 5 ամսական երեխայի մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

Գյումրիում 5 ամսական երեխայի մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

Գյումրիում 5 ամսական երեխայի մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը` փաստելով, որ նյութերը նախապատրաստվում են երեխայի հոր հաղորդագրության հիման վրա:

Շիրակի մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Օրենքով նախատեսված նյութերի նախապատրաստման թույլատրելիժամկետը լրանալուց հետո կկայացվի քրեական գործ հարուցելու կամ մերժելու մասին որոշում: Փորձաքննության եզրակացության արդյունքներից ելնելով՝ կհստակեցվի, թե որն է եղել փոքրիկի մահվան պատճառը: Բժիշկների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու կամ բացթողումներ կատարելու հարցերը պարզելու համար ևս անհրաժեշտ է փորձաքննության եզրակացություն »,-նշեց դատախազը՝ հավելելով,որ այս պահին այլ հանգամանքեր դեռ պարզված չեն:

Դեպքը գրանցվել էր հունվարի 5-ին «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական մանկական հիվանդանոց»-ում: Երեխայի հայրը հաղորդագրություն էր ներկայացրել, որ երեխայի մահը տվյալ բուժհաստատության բուժանձնակազմի անփութության պատճառով է գրանցվել:

Այս խորագրի վերջին նյութերը