Աշխարհ

06.01.2019 13:37


Երկրպագուին 40 րոպե չեն կարողացել իջեցնել «Արսենալի» ավտոբուսի վրայից (տեսանյութ)

Երկրպագուին 40 րոպե չեն կարողացել իջեցնել «Արսենալի» ավտոբուսի վրայից (տեսանյութ)

Անգլիայի Գավաթի 3-րդ փուլի՝ «Բլեքփուլ»-«Արսենալ» խաղից ժամեր առաջ տհաճ միջադեպ է տեղի ունեցել Փրեսթոնի «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, ուր հանգրվանել էր «Արսենալի» անձնակազմը:

«Բլեքփուլի» երկրպագուներից մեկը բարձրացել է «Արսենալի» ավտոբուսի վրա, որպեսզի խոչընդոտի նրանց՝ ժամանակին մարզադաշտ հասնելուն:

Երկրպագուն, որը հավատացրել է, թե իբր այդպիսով բողոքում է «Բլեքփուլի» սեփականատերերի դեմ, մի քանի ժամ ծալապատիկ նստած է եղել ավտոբուսի վրա, մինչև որ ոստիկանությունը նկատել է նրան:

Այդ տեսարանից իր «Ինստագրամի» Story-ում լուսանկար է հրապարակել նաև «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը:

«Զինագործներն» այլ ավտոբուսով են հասել մարզադաշտ, իսկ երկրպագուին միայն 40 րոպե անց են կարողացել իջեցնել ավտոբուսի վրայից ու բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Արսենալը» 3-0 հաշվով հաղթանակ է տարել:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը