2018 թվականին Ադրբեջանը պաշտպանության և անվտանգության ոլորտներում ունեցել է 37 զոհ
2018 թվականին Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտներում մարդկային զոհերի թիվը կազմել է 37: Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի՝ CDSI-ի զեկույցը:
Աղբյուրի համաձայն, 37 զինծառայողներից ընդամենը վեցն են զոհվել առաջնագծում՝ հակառակորդի արձակած կրակոցի հետեւանքով:Ինչ վերաբերում է ոչ մարտական պայմաններում զոհվածներին, ապա նրանցից 5-ը մահացել է հիվանդության, 4-ը՝ դժբախտ պատահարների պայմաններում, 8-ը՝ չպարզված հանգամանքներում, իսկ 4-ը՝ ծառայակիցների կողմից արձակված կրակոցի հետևանքով:
Գործակալությունը նշում է, որ զեկույցը կազմվել է ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական՝ համացանցում հրապարակված տվյալների հիման վրա:
Հաղորդվում է նաև, որ ևս 6 ադրբեջանցի զինծառայող 2018 թվականին մահացել է ավտովթարի հետևանքով, երկու հոգի պայթել են ականի վրա, երկու զինվոր ինքնասպան է եղել:
CDSI-ի զեկույցի համաձայն, 32 մահվան դեպքերից 20-ի մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:
Աղբյուրը նշում է, որ 2017 թվականին Ադրբեջանի զինված ուժերում զոհերի թիվը կազմել է 59:
«Չնայած զոհերի թվի կտրուկ նվազմանը, ոչ մարտական պայմաններում կորուստների մեծ թիվը ցնցող է,-ասվում է զեկույցում,-Ո՛չ մամուլը, ո՛չ էլ հասարակության տարբեր խմբերը չեն կարողանում քննարկել բանակի խնդիրները: Պաշտպանության նախարարությունը հաճախ չի արձագանքում բանակում զոհերի մասին մամուլում հայտնված տեղեկատվությանը»:
2018 թվականին Ադրբեջանը պաշտպանության և անվտանգության ոլորտներում ունեցել է 37 զոհ
2018 թվականին Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտներում մարդկային զոհերի թիվը կազմել է 37: Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի՝ CDSI-ի զեկույցը:
Աղբյուրի համաձայն, 37 զինծառայողներից ընդամենը վեցն են զոհվել առաջնագծում՝ հակառակորդի արձակած կրակոցի հետեւանքով: Ինչ վերաբերում է ոչ մարտական պայմաններում զոհվածներին, ապա նրանցից 5-ը մահացել է հիվանդության, 4-ը՝ դժբախտ պատահարների պայմաններում, 8-ը՝ չպարզված հանգամանքներում, իսկ 4-ը՝ ծառայակիցների կողմից արձակված կրակոցի հետևանքով:
Գործակալությունը նշում է, որ զեկույցը կազմվել է ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական՝ համացանցում հրապարակված տվյալների հիման վրա:
Հաղորդվում է նաև, որ ևս 6 ադրբեջանցի զինծառայող 2018 թվականին մահացել է ավտովթարի հետևանքով, երկու հոգի պայթել են ականի վրա, երկու զինվոր ինքնասպան է եղել:
CDSI-ի զեկույցի համաձայն, 32 մահվան դեպքերից 20-ի մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:
Աղբյուրը նշում է, որ 2017 թվականին Ադրբեջանի զինված ուժերում զոհերի թիվը կազմել է 59:
«Չնայած զոհերի թվի կտրուկ նվազմանը, ոչ մարտական պայմաններում կորուստների մեծ թիվը ցնցող է,-ասվում է զեկույցում,-Ո՛չ մամուլը, ո՛չ էլ հասարակության տարբեր խմբերը չեն կարողանում քննարկել բանակի խնդիրները: Պաշտպանության նախարարությունը հաճախ չի արձագանքում բանակում զոհերի մասին մամուլում հայտնված տեղեկատվությանը»:
Աղբյուրը՝ Ազատություն