Աշխարհ

04.01.2019 16:43


Հաքերները հրապարակել են Անգելա Մերկելի անձնական էլեկտրոնային հասցեները

Հաքերները հրապարակել են Անգելա Մերկելի անձնական էլեկտրոնային հասցեները

Հաքերները հրապարակել են գերմանացի պատգամավորների անձնական նամակներ, անձնական տվյալներ՝ հասցե, հեռախոսահամարներ, որոշ դեպքերում նաև բանկային տվյալներ, անձը հաստատող փաստաթղթեր:

Կանցլեր Անգելա Մերկելին վերաբերող փաստաթղթերում նշվում են նրա երկու էլեկտրոնային հասցեները, ֆաքսի համարը և Սոցիա-դեմոկրատական կուսակցության նամակը, որում քաղաքական ուժը քննադատում է Մերկելի դիրքորոշումը միգրանտների հարցում:

Ըստ գերմանական լրատվամիջոցների, գաղտնազերծված փաստաթղթերը սկանդալային կամ հույժ գաղտնի տեղեկատվություն չեն պարունակում: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք տեղի ունեցածը հաքերային հարձակում է կամ թե ով կարող է կանգնած լինել դրա հետևում:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը