Վրաստանում գործարկվել է կուտակային կենսաթոշակային համակարգը
Վրաստանում 2019 թվականի հունվարից գործի է դրվել կուտակային կենսաթոշակային համակարգը: Հունվարին տրված աշխատավարձերի երկու տոկոսը արդեն փոխանցվելու է կենսաթոշակային հիմնադրամ: Փոխանցած գումարը կլինի անձի անձնական կենսաթոշակային հաշվեհամարին:
«Բոլորը պետք է ղեկավարվեն կենսաթոշակային համակարգի մասին օրենքով և կենսաթոշակային գործակալության կայքում տեղադրված հրահանգով: Գործելու է նաև թեժ գիծ, որտեղ հնարավոր կլինի ստանալ ցանկացած տիպի լրատվություն: Օրենքը պարտադրում է, որ հունվարից տրվող աշխատավարձերից երկուական տոկոսները փոխանցվեն հիմնադրամ»-ասել է կենսաթոշակային գործակալության ղեկավար Լևան Սուրգուլաձեն:
Ո՞վ կարող է մասնակցել գործողությանը
Կուտակային կենսաթոշակային սխեմային կարող են մասնակցել Վրաստանում աշխատող կամ ինքնազբաղ քաղաքացիները, ինչպես նաև Վրաստանում մշտապես բնակվող օտար երկրի քաղաքացիները:
ՈՒ՞մ համար է պարտադիր համակարգը
Համակարգին ներգրավվելը պարտադիր է մինչև 40 տարեկան անձանց համար, որոնք 2018 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ դեռևս չեն դարձել 40 տարեկան:

Աղբյուրը՝ jnews.ge