Աշխարհ

04.01.2019 12:02


Վրաստանը և Հայաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրների շարքում են

Վրաստանը և Հայաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրների շարքում են

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան առաջիկա երեք տարիներին բաշխել է կազմակերպության ծախսերը, ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը հաղորդել է կազմակերպության անդամ պետությունների բյուջեում նոր ներդրումների շեմի մասին:

Ընդունված որոշման համաձայն, ԱՄՆ-ը կրկին կշարունակի վճարել հնարավոր առավելագույնը` ՄԱԿ-ի բոլոր ծախսերի 22 տոկոսը: Երկար տասնամյակների ընթացքում առաջին անգամ Չինաստանը առաջ է անցել Ճապոնիայից և դարձել ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեի երկրորդ խոշորագույն վճարողը: Պեկինը կվճարի ՄԱԿ-ի ողջ կանոնավոր բյուջեի 12 տոկոսից ավելին:

Յուրաքանչյուր երկիր պարտավոր է վճարել կազմակերպության ընդհանուր ծախսերի որոշակի բաժինը, դրա հետ մեկտեղ, խոշորագույն երկրների համար սահմանված է սահմանափակում՝ առավելագույն 22%, իսկ ամենաաղքատների համար առավելագույնը 0,01% է:

Խոշորագույն հովանավորների թվին են դասվել՝ Ճապոնիան (8,564%), Գերմանիան (7%) և Ֆրանսիան (4,427%):

ՄԱԿ-ի բյուջեի մասնաբաժնով Ռուսաստանը 8-րդ տեղում է՝ 2,405%-ով: Հետխորհրդային տարածքի երկրների շարքում ամենամեծ բեռը Ղազախստանի վրա է` 0,187%, իսկ մնացած երկրները վճարում են 0,1%-ից պակաս:

Ադրբեջանը պարտավոր է ապահովել ՄԱԿ-ի բյուջեի 0,049%-ը, Վրաստանը` 0,008%, Հայաստանը` 0,007%:

Այսպիսով, Վրաստանը և Հայաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրների շարքում են:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը