Աշխարհ

03.01.2019 12:19


Ամերիկյան կառավարությունը շարունակում է մնալ փակված (տեսանյութ)

Ամերիկյան կառավարությունը շարունակում է մնալ փակված (տեսանյութ)

ԱՄՆ նախագահը հրավիրում է Կոնգրեսի դեմոկրատ և հանրապետական առաջնորդներին մասնակցել, Սպիտակ տան ձևակերպմամբ, «սահմանային անվտանգության բրիֆինգին»: Այս պահին ԱՄՆ–ի դաշնային կառավարությունը ավելի քան 10 օր շարունակում է մնալ փակված:

Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելը պատրաստվում է մասնակցել բրիֆինգին: Դեռևս պարզ չէ, թե արդյոք քննարկմանը ներկա կլինեն դեմոկրատները:

Դեմոկրատներն ունեն մեծամասնություն Ներկայացուցիչների պալատում: Սպասվում է, որ դեմոկրատ առաջնորդ և պալատի խոսնակի թեկնածու Նենսի Փելոսին հանդես կգա մի շարք օրինագծերով, որոնք ֆինանսովորում կտրամադրեն մի շարք պետական հաստատությունների:

Առաջարկվող նախագծերը չեն ընդգրկում ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանային պատի համար նախագահի կողմից առաջարկվող 5 մրդ դոլար հատկացումը: Դեմոկրատներն առաջարկել են 1,3 միլիարդ դոլարի հատկացում ընդհանուր սահմանային պաշտպանության համար:

Սպիտակ տունը քննադատել է դեմոկրատներին՝ ընդգծելով, որ վերջիններս չեն նպաստում սահմանային անվտանգության ապահովմանն ու այլ երկրների կարիքներն ավելի բարձր են դասում սեփական պետության կարիքներից:

Հիշեցնենք, որ կառավարության ֆինանսավորման դադարեցման արդյունքում շուրջ 800 հազար պետծառայողներ դադարեցվել են վճարվելուց կամ պարտադրված են եղել չաշխատել:

Մայրաքաղաքի զբոսաշրջիկների համար մի շարք հիշարժան վայրեր ևս փակված են՝ ներառյալ Սմիթսոնյան թանգարաններն ու կենդանաբանական այգին: Դրանք կվերաբացվեն միայն կողմերի միջև համաձայնության հաստատումից հետո:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը