Կադիրովը հերքում է Գրոզնիի պայթյունների մասին տեղեկությունը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Ինտերֆաքս»-ին հարցազրույց տալու ժամանակ հայտնել է, թե վերջին օրերին Գրոզնիում ոչ մի պայթյուն կամ պայթեցում տեղի չի ունեցել։
Ավելի վաղ ռուսական գործակալությունները՝ հղում անելով հանրապետության իրավապաշտպան մարմինների աղբյուրին, հայտնել էին, թե քաղաքում չորս պայթյուն է որոտացել, որոնց հետևանքով ամենաքիչը հինգ մարդ է վիրավորվել։
«Հստակ հայտնի է, որ Լենինյան շրջանում այսօր գազասարքերի շահագործման կարգի խախտման հետևանքով առևտրի կրպակում բռնկում է տեղի ունեցել։ Անցած գիշեր անօրինական զինված խմբավորման անդամներից մեկի ձերբակալման հատուկ գործողություն իրականացնելու ժամանակ նա քաշել է նռնակի օղակը և այն նետել։ Դա ընկալվել է որպես պայթյուն, մի բան, որ իրականությանը չի համապատասխանում»,-գործակալությանն ասել է Կադիրովը։