Աշխարհ

02.01.2019 19:48


Լվովում սուրբծննդյան տոնավաճառում պայթյունի հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացին մահացել է

Լվովում սուրբծննդյան տոնավաճառում պայթյունի հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացին մահացել է

ՀՀ 50-ամյա քաղաքացին, որը դեկտեմբերի 22-ին տուժել էր Լվովում սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հունվարի 1-ին մահացել է։ Այդ մասին հայտնել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լվովի քաղաքային խորհրդին:

Նշվում է, որ հայ տղամարդը մահացել է 8-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցում։ Վերջինը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։

«Մեզ հաջողվեց հաղթահարել այրվածքային շոկը, բայց հաջորդ փուլը, որն առաջանում է 20 տոկոսից ավելի այրվածքների դեպքում, ինտոքսիկացիայի փուլն է: Երեկվանից անալիզների արդյունքների վատթարացում էր դիտվում, զարգանում էր երիկամային անբավարարություն: Ցավոք, ընդարձակ և խորը այրվածքների պատճառով սկսվեց ուժեղ ինտոքսիկացիա: Տղամարդու մոտ առկա էր 50 տոկոս այրվածք»,-հայտնել է Լվովի 8-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի վիրաբուժական օգնության գծով տեղակալ Իգոր Ստոյանովսկին:

Աղբյուրը՝ shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը