Հաղթողը Հովհաննիսյանն է․ «Голос»-ի հանդիսատեսը դեմ է մրցույթի այս արդյունքներին (տեսանյութ)
Առաջին ալիքում «Голос» երգի մրցույթի եզրափակիչ անցած Շահեն Հովհաննիսյանը հիանալի ելույթ է ունեցել մրցույթի եզրափակիչում, բայց չի կարողացել զբաղեցնել առաջին տեղը։
Երգի մրցույթում հաղթանակ է տարել Կոնստանտին Մելաձեի թիմի ներկայացուցիչ Պյոտր Զախարովը Պետերբուրգից։ 7-րդ եթերաշրջանի եզրափակչում հանդիպել են նաև Սերգեյ Շնուրովի թիմի մասնակից Ռուշան Վալիևը, Անի Լորակի թիմի Ամիրխան Ումաևը։
Որպես եզրափակիչ երգ՝ Շահենն ընտրել է Let It Snow երգը։ Այդ երգը ժամանակին կատարել են Ֆրենկ Սինատրան, Դին Մարտինը, Էլլա Ֆիցջերալդը, Ռոդ Ստյուարտը և ուրիշներ։ Շահենը կատարել է Իգոր Տոլկովի «Չիստիե պրուդի» երգը։
Ուսուցչի՝ Վասիլի Վակուլենկոյի (Բաստա) հետ Հովհաննիսյանը երգել է ռեփերի նոր երգը՝ Stay: Երգը հանրայնացվել էր «Голос» շոուի եզրափակիչից ընդամենը հինգ օր առաջ։
Այս անգամ լավագույնի կոչման համար քվեարկությունը տեղի է ունեցել ոչ միայն մասնակիցների, այլ նաև ուսուցիչների շարքում։ Հանդիսատեսի վարկածով եթերաշրջանի լավագույն ուսուցիչ է ճանաչվել «Լենինգրադ» խմբի առաջնորդ Սերգեյ Շնուրովը։
Ինչ վերաբերում է շոուի հանդիսատեսին, ապա Շահենի երկրպագուների մեծամասնությունը բացասաբար է արձագանքել եզրափակիչի արդյունքներին։
«Նա 100 տոկոս հաղթող է յութուբի վարկածով»,-գրել է Jollopukki2-ը։
«Գոնե ինչ-որ դրական բան այս ձանձրալի եզրափակիչում»,-գրել է Artem Patalakh։
«Հիշեք խոսքերս։ Ապագայում այս քառյակից մենք կտեսնենք հենց Շահենին»,-գրել է Սերգեյ Չեչիկովը։
Օգտատերերը հիշեցրել են Շահենի ելույթը քառորդ եզրափակչում, որտեղ այս տղան Ռիկի Մարտինի «Livin la Vida Loca» երգի հիանալի կատարմամբ նվաճել էր ժյուրիին և հանդիսատեսին՝ համացանցում ստանալով «հայ Ռիկի Մարտին» մականունը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am