Լրահոս

02.01.2019 11:16


ՃՏՊ-ներ Ստեփանավան-Ալավերդի, Իջևան-Նոյեմբերյան և Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհներին. կան զոհեր և տուժածներ

ՃՏՊ-ներ Ստեփանավան-Ալավերդի, Իջևան-Նոյեմբերյան և Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհներին. կան զոհեր և տուժածներ

Հունվարի 2-ին, ժամը 01:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Ռոսիա» կոչվող ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, շտապօգնության աշխատակիցները դեպքի վայրում են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «Rover 600» մակնիշի (վարորդը՝ Դ. Պ., ծնված 1994 թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Վ. Մ., ծնված 1972 թ.) ավտոմեքենաները. վերջինս կողաշրջվել է, իսկ ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Ա. Մ.-ն (ծնված 1947 թ.) տեղում մահացել են:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Rover 600» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Տ. Գ.-ն (ծնված 1994 թ.) և Ա. Թ.-ն (ծնված 1994 թ.), տեղափոխվել են Վանաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն ուղղել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել, փակել երկու ավտոմեքենաների գազի բալոնների փականները և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևորի ու վարորդի դիերը:

***

Հունվարի 1-ին, ժամը 21:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 13-րդ կմ-ին բախվել են «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Ռ. Ղ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Գ. Չ., ծնված 1983 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Չ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ մահացել է:

***

Հունվարի 1-ին, ժամը 20:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին՝ Լոռի բերդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra A» (վարորդը՝ Լ. Պ., ծնված 1995 թ.) և «Opel Vectra B» (վարորդը՝ Դ. Գ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Ա. Ա.-ն (ծնված 1986 թ.), «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Հ. Գ.-ն (ծնված 1983 թ.) և Ա. Տ.-ն (ծնված 1991 թ.), հոսպիտալացվել են Ստեփանավանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը