Աշխարհ

01.01.2019 18:57


Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նոր իրավիճակ է ստեղծվել

Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նոր իրավիճակ է ստեղծվել

Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն կշարունակի ամրապնդել իր ռազմական ներուժը՝ հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը տարեվերջյան ուղերձում:

«Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Ադրբեջանի տարածքն է, և հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,֊հայտարարել է Իլհամ Ալիևը՝ վերստին հիշատակելով ՄԱԿ֊ի բանաձևերը, ըստ որոնց հայկական ուժերը պետք է դուրս բերվեն «գրավյալ» տարածքներից:

«Մենք խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք, և մեր մասնակցությունը բանակցություններին դրա ապացույցն է: Սակայն, յուրաքանչյուրը պետք է իմանա, որ ռազմական գործոնը շատ կարևոր է, և մենք կշարունակենք հզորացնել մեր բանակը»,֊ասել է Ադրբեջանի նախագահը:

Կրկնելով իր ռազմատենչ հայտարարությունները՝ Ալիևը միաժամանակ պնդել է, թե այժմ հակամարտության կարգավորման հարցում նոր իրավիճակ է ստեղծվել:

«Հույս ունեմ, որ 2019֊ին այդ ուղղությամբ կարող է առաջընթաց լինել»,֊ասել է նա՝ առանց հավելյալ մանրամասների:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը