Վրաստանում ինքնասպանության փորձ է կատարել զինծառայող Խաչատուր Մանգասարյանը
Վրաստանի քրեակատարողական հիմնարկների մամուլի ծառայությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 29-ին թիվ 17 մեկուսարանի դիտարկման աշտարակի վրա հերթապահելու ժամանակ զինծառայող Խաչատուր Մանգասարյանը հրազենից կրակել իր վրա:Հրազենային վնասվածքները որովայնի շրջանում են:
Նա շտապ վիրահատության է ենթարկվել Ռուսթավիի քաղաքացիական հիվանդանոցում:
Հաղորդվում է, որ զինծառայողի վիճակը կայուն ծանր է:
20-ամյա Խաչատուր Մանգասարյանը պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել այս տարվա հոկտեմբերին:
Վրաստանում ինքնասպանության փորձ է կատարել զինծառայող Խաչատուր Մանգասարյանը
Վրաստանի քրեակատարողական հիմնարկների մամուլի ծառայությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 29-ին թիվ 17 մեկուսարանի դիտարկման աշտարակի վրա հերթապահելու ժամանակ զինծառայող Խաչատուր Մանգասարյանը հրազենից կրակել իր վրա: Հրազենային վնասվածքները որովայնի շրջանում են:
Նա շտապ վիրահատության է ենթարկվել Ռուսթավիի քաղաքացիական հիվանդանոցում:
Հաղորդվում է, որ զինծառայողի վիճակը կայուն ծանր է:
20-ամյա Խաչատուր Մանգասարյանը պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել այս տարվա հոկտեմբերին:
Աղբյուրը՝ Ազատություն