Լրահոս

30.12.2018 15:29


Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին

Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը տոների առթիվ շնորհավորանքներ է ուղղել մոտ 40 երկրի ղեկավարների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Նա շնորհավորել է նաև մի շարք նախկին նախագահների, այդ թվում՝ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։

Շնորհավորանքներ են ստացել նաև Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և այլոք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը