Աշխարհ

30.12.2018 11:10


«Արսենալը» վերջին 52 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել

«Արսենալը» վերջին 52 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել

Ունայ Էմերիի գլխավորությամբ Լոնդոնի «Արսենալը» ԱՊԼ-ի 20 խաղում 30 գոլ է բաց թողնել:

Սա ակումբի վատագույն ցուցանիշն է 52 տարվա ընթացքում:1996 թվականի մրցաշրջանում 20 խաղից հետո լոնդոնցիները բաց էին թողել 39 գնդակ:

Այս մրցաշրջանում ԱՊԼ-ում ամենաամուր պաշտպանությունն ունի «Լիվերպուլը», որը բաց է թողել 8 գոլ:

Պրեմիեր լիգայում բաց թողած գոլերի քանակով վատագույն արդյունքը «Ֆուլհեմինն» է: Ռանիերիի ֆուտբոլիստները 20-րդ տուրից հետո սեփական դարպասն ընդունել են 43 գոլ:

Այս խորագրի վերջին նյութերը