Լրահոս

30.12.2018 10:14


«Լիվերպուլը» ոչնչացրեց «Արսենալին» (տեսանյութ)

«Լիվերպուլը» ոչնչացրեց «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում կայացավ կենտրոնական հանդիպումը: «Լիվերպուլը» «Էնֆիլդում» մրցեց «Արսենալի» հետ:

Գոլառատ և գեղեցիկ խաղում Յուրգեն Կլոպի թիմը հաղթեց 5:1 հաշվով:

Խաղի հաշիվը բացվեց 11-րդ րոպեին: Լոնդոնցիների կազմում աչքի ընկավ Մեյթլենդ-Նայլսը: «Լիվերպուլից» շատ ժամանակ չպահանջվեց հաշիվը վերկանագնելու համար:

14-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ֆիրմինոն: Բրազիլացին երկու րոպե անց նաև առաջ մղեց իր թիմին:

Մինչև առաջին խաղակեսի ավարտը տանտերերը ևս երկու անգամ գրավեցին «զինագործների» դարպասը` հաշիվը դարձնելով խոշոր: Գոլի հեղինակ դարձան Մանեն և Սալահը: Եգիպտոսի հավաքականի խաղացողն աչքի ընկավ 11 մետրանոց հարվածից:

Երկրորդ կեսում Ֆիրմինոն նաև հեթ-տրիկ ձևակերպեց ու հաշիվը դարձրեց 5:1:

Հավելենք, որ լոնդոնյան ակումբի կազմում հանդիպմանը չէր մասնակցում Հենրիխ Մխիթարյանը` վնասվածքի պատճառով:

Յուրգեն Կլոպի թիմը շարունակում է մնալ անպարտելի ու 54 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: «Արսենալը» 38 միավորով 5-րդ տեղում է:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը