Լրահոս

30.12.2018 10:46


Երևանում Lexus-ը բախվել է բետոնե սյանն ու գլխիվայր շրջվել. 2 անչափահաս տղաներ տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում Lexus-ը բախվել է բետոնե սյանն ու գլխիվայր շրջվել. 2 անչափահաս տղաներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում, Lexus մակնիշի 55 ՏՍ 525 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, 4-րդ գյուղի 1-ին փողոցում, «Դերժավա» ընկերության հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանն ու գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 անչափահաս տղաներ մարմնական վնասվածքներ են ստացել, օպերատիվորեն դեպք վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն են ստացել և տեղափոխվել թիվ 3 մանկական հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը