Աշխարհ

29.12.2018 22:30


Բելառուսը Ռուսաստանի կազմում ներառելու որևէ պլան գոյություն չունի. Պեսկով

Բելառուսը Ռուսաստանի կազմում ներառելու որևէ պլան գոյություն չունի. Պեսկով

Բելառուսը Ռուսաստանի կազմում ընդգրկելու որևէ պլան գոյություն չունի: Իսկ երկու երկրների ինտեգրման փուլերը պարզ գրված են Միութենական պայմանագրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այստեղ պետք է հիշել 1999 թ-ի փաստաթուղթը, որի հիման վրա մենք՝ Ռուսաստանը և Բելառուսը դարձանք Միութենական պետություն»,-ասել է Պեսկովը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 14-ին կարծիք էր հայտնել, որ «խորը ինտեգրացիայի» անվան տակ Մոսկվան ցանկանում է Բելառուսը ներառել Ռուսաստանի կազմի մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը