Լրահոս

28.12.2018 21:07


Արարատում 24–ամյա պայմանագրային զինծառայողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 63-ամյա հետիոտնին

Արարատում 24–ամյա պայմանագրային զինծառայողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 63-ամյա հետիոտնին

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզոոմ: Ժամը 19:00-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ, 24-ամյա Գրիգոր Քերիմյանը իր վարած Mercedes մակնիշի 34 QR 144 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 63-ամյա Էդվարդ Արշակյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը, ով փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, ծառայում է ՀՀ Պն N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը