«Քոչարյանին ուղղված Պուտինի շնորհավորանքի հասցեատերը ոչ միայն Քոչարյանն է, այլև Փաշինյանը». Մոդեստ Կոլերով
168.am-ի հետ զրույցում ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» ռուսական լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, վերլուծաբան Մոդեստ Կոլերովն ասաց, որ ինքնին այն փաստը, որ Հայաստանը պնդել է ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի հարցում իր դիրքորոշումը, դիվանագիտական լեզվից թարգմանված՝ նշանակում է, որ կան լուրջ տարաձայնություններ այս հարցում: Այսինքն` չի գտնվել համաձայնություն, մանրամասն տեղեկության բացակայությունը ևս միանշանակորեն փաստում է, որ դրական արդյունքներ ձեռք չեն բերվել երեկ կայացած հանդիպման ընթացքում:
Նրա համոզմամբ, սա է գլխավոր արդյունքը, ինչը դրական արդյունք չէ: Ավելին, նրա որակմամբ, սա բացասական արդյունք է:
«Առաջին անգամ Փաշինյանի կողմից իշխանությունը ստանձնելուց հետո չի հաջողվել Մոսկվայում ստանալ նույնիսկ հռետորական արդյունք: Սովորաբար նման հանդիպումներից հետո շատ պատմել սիրող Փաշինյանը չի խոսում, կամ խոսում է շատ հակիրճ, նա, ըստ էության, ոչինչ չասաց, որովհետև իրականում խոսելու բան չկա: Սա առաջին գագաթաժողովն էր, որն ավարտվեց առանց արդյունքի: Սա քաղաքական ազդանշան պետք է լինի Հայաստանի համար, որ Հայաստանը ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում իր վերջին սերտ գործընկերոջ` Ռուսաստանի հետ տարաձայնություններ ունի: Այս իմաստով Հայաստանը պահպանեց ընդհանուր սկզբունքային աջակցությունը Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցում, բայց չհաջողեց ստանալ աջակցություն ընթացիկ քաղաքականության հարցում, և դա վատ նշան է: Ռուսաստանը երկար համբերեց` մի քանի ամիս, բայց ներկայումս որոշել է աչքերը չփակել Հայաստանի հետ տարաձայնությունների վրա: Հետևանքն այն է, որ Հայաստանը հետսովետական տարածքում միայնակ է մնացել բոլոր խնդիրներում, անխտիր բոլոր»,-ասաց Մոդեստ Կոլերովը:
Ինչ վերաբերում է ռուսական գազի գնի շուրջ երեկ կայացած անարդյունք բանակցություններին, Կոլերովն ասաց, որ որևէ գաղտնի տեղեկատվության այդ մասով չի տիրապետում: «Ես միայն զարմանում եմ, որ կոռուպցիայի, գումարների մսխման դեմ այդպիսի հայտնի պայքարողը սահմանափակվեց միայն սպառնալիքներով «Հայռուսգազարդի» («Գազպրոմ Արմենիա») դեմ և ոչինչ չներկայացրեց: Հայաստանի համար գազի գնի գոյացման գլխավոր գործոնը կապված է «Գազպրոմ Արմենիայի» հետ, եթե Փաշինյանը դժգոհ է, թող հրապարակային խոսի այդ մասին»,-ասաց Կոլերովը` ակնարկելով, որ գազի գնի հարցը պետք է լուծվի ոչ թե Մոսկվայում, այլ Երևանում:
Անդրադառնալով այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հրապարակային ամանորյա շնորհավորանքին` Կոլերովն ասաց, որ դա «աղաղակող, բարձրագոչ դեմոնստրացիա է, աջակցություն Քոչարյանին ՌԴ նախագահի կողմից»: Նրա որակմամբ, այդ ուղերձի հասցեատերը միայն ՀՀ երկրորդ նախագահը չէ, այլև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Վարչապետի պաշտոնակատարն իր գործողություններում ոչ մեկ անգամ է հաստատել, որ աբսուրդ է Քոչարյանի դեմ մեղադրանքը, դա քաղաքական պատվեր է Փաշինյանի կողմից: Եվ ես կարծում եմ, ու դա այդպես է, որ Քոչարյանի գործոնն էական է ներկայումս Պուտինի և Փաշինյանի հարաբերություններում, հայ-ռուսական օրակարգում: Եվ քանի դեռ Քոչարյանը կալանքի տակ է, այդ գործոնն աշխատելու է և ազդելու է հայ-ռուսական օրակարգի վրա»,-ասաց Կոլերովը:
Ամփոփելով` ռուս փորձագետն ասաց, որ կա Քոչարյանի գործոնը, բայց չգիտի՝ արդյոք Քոչարյանի ներկայիս կարգավիճակի հարցը քննարկվե՞լ է նախօրեին Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում: