Լուկաշենկոն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այց կկատարի Մոսկվա
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստան, որտեղ բանակցություններ կանցկացնի ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 28-ին հայտնել Է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստան: Մոսկվայում երկու երկրների նախագահները կշարունակեն խոսակցությունը բելառուսա-ռուսական համագործակցության հրատապ հարցերի շուրջ, որոնք կողմերը տարբեր ձեւաչափերով հանգամանորեն քննարկել են դեկտեմբերի 25-ին Կրեմլում կայացած հանդիպման ընթացքում»,-ասված Է հաղորդագրության մեջ: