Սիրիայի քրդական ուժերը հայտարարել են Մանբիչ շրջանից դուրս գալու մասին: Այդ մասին հայտնի է դարձել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) հայտարարությունից, որում մասնավորապես ասված է.
«Թուրքիայի հարձակումից պաշտպանվելու համար Սիրիայի կառավարության ուժերին հրավիրում ենք Մանբիչ, որտեղից մենք դուրս ենք գալիս»:
Արդեն թուրքական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ Սիրիայի կառավարական ուժերը մտել են Մանբիչ և այնտեղ տեղադրել Սիրիայի պետական դրոշը:
Նշվում է, որ քրդերն այդ քայլին գնացին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ թուրքական բանակը Սիրիայի քրդական ուժերի դեմ առաջիկայում պատրաստվում է ռազմական գործողութուն սկսել Եփրատ գետի արևելյան հատվածում:
Սիրիայի քրդերը Մանբիչը հանձնեցին Ասադին (տեսանյութ)

Աղբյուրը՝ ermenihaber.am