Աշխարհ

27.12.2018 15:01


Ադրբեջանի արտաքին քաղաքականության խնդիրը մնում է «գրավյալ տարածքների ազատագրումը»

Ադրբեջանի արտաքին քաղաքականության խնդիրը մնում է «գրավյալ տարածքների ազատագրումը»

Ադրբեջանի արտաքին քաղաքականության թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ «գրավյալ տարածքների ազատագրումը», հայտարարել է երկրի արտգործնախարարությունը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները:

«Մեր դիվանագիտության կարևորագույն խնդիրն է ազատել մեր տարածքները օկուպացիայից և բռնի տեղահանվածներին վերադարձնել իրենց բնակավայրեր»,-հայտարարել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ այս ամիս ընդունված համատեղ հայտարարությունը փաստում էր, որ անհրաժեշտ է մոտ ապագայում ինտենսիվ բանակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև, որոնք ուղղված կլինեն հակամարտության արդար ու տևական կարգավորմանը»,-ընդգծում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ հաջորդ տարի Բաքուն մտադիր է շարունակել անկախ, ճկուն, պրագմատիկ ու բազմաբևեռ արտաքին քաղաքական կուրսը՝ միջազգային հարթակներում Ադրբեջանի շահերը երաշխավորելու և պաշտպանելու համար:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը