Տնտեսական

27.12.2018 14:46


Բեռնափոխադրողները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության դիմաց (տեսանյութ)

Բեռնափոխադրողները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության դիմաց (տեսանյութ)

Բեռնափոխադրողներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի առջև՝ դժգոհելով Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններից:

«2018 թվականի հունվարից նոր հարկման ձև է սահմանվել, որը ձեռնտու չէ բեռնափոխադրողներին: Փաստաթղթավորման մեծ պահանջ է ներկայացվում, որը մենք չենք կարող ներկայացնել: Օրինակ՝ եթե որոշակի գումար է փոխանցվում, բայց մենք չենք կարողանում դա փաստաթղթերով հիմնավորել, դա որպես մաքուր եկամուտ է համարվում և հարկվում: Բայց դա մեր մաքուր եկամուտը չէ հաստատ, և իրենք էլ դա գիտեն»,-Factor.am-ի հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ցուցարարները նշում են, որ նախկինում ֆիքսված գումար է եղել բեռնափոխադրող յուրաքանչյուր մեքենայի համար, և նորմալ աշխատել են. «Բազմիցս նամակի միջոցով զգուշացրել ենք, որ խնդիրների առաջ ենք կանգնելու, սակայն հարցը չի լուծվել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը