Թբիլիսիում «Ղազտրանսգազ-Թբիլիսի» օգտատերերի համար գազի սակագինը նվազել է 0,014 թեթրիով:Նոր սակագինն ուժի մեջ կմտնի հունվարի մեկից: Այս հարցի վերաբերյալ որոշումն ընդունել է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման հանձնաժողովը:
Գործող սակագինը մեկ խորանարդ մետրի համար կազմում է 46,153 թեթրի, իսկ հունվարի մեկից այն կկազմի 46,139 թեթրի:
Հանձնաժողովի հայտարարությամբ գազի սակագնի փոքր չափով նվազեցումը կապված է գազի փոխադրման ծախսերի նվազման հետ:
Հիշեցնենք, որ Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովն այսօր քննարկել է բնական գազի՝ Թբիլիսիում և շրջաններում մատակարարող ընկերությունների՝ «Ղազտրանսգազ-Թբիլիսի», «Սոկար Ջորջիա Գազ» և «Սաքորգազ»-ի մատակարարման, բաշխման և սպառման սակագները:
Թբիլիսիում գազի սակագինը կնվազի
Թբիլիսիում «Ղազտրանսգազ-Թբիլիսի» օգտատերերի համար գազի սակագինը նվազել է 0,014 թեթրիով: Նոր սակագինն ուժի մեջ կմտնի հունվարի մեկից: Այս հարցի վերաբերյալ որոշումն ընդունել է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման հանձնաժողովը:
Գործող սակագինը մեկ խորանարդ մետրի համար կազմում է 46,153 թեթրի, իսկ հունվարի մեկից այն կկազմի 46,139 թեթրի:
Հանձնաժողովի հայտարարությամբ գազի սակագնի փոքր չափով նվազեցումը կապված է գազի փոխադրման ծախսերի նվազման հետ:
Հիշեցնենք, որ Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովն այսօր քննարկել է բնական գազի՝ Թբիլիսիում և շրջաններում մատակարարող ընկերությունների՝ «Ղազտրանսգազ-Թբիլիսի», «Սոկար Ջորջիա Գազ» և «Սաքորգազ»-ի մատակարարման, բաշխման և սպառման սակագները:
Աղբյուրը՝ aliq.ge