Լրահոս

26.12.2018 19:01


Վրաերթի են ենթարկվել 41-ամյա, 37-ամյա, 22-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 41-ամյա, 37-ամյա, 22-ամյա քաղաքացիներ

Դեկտեմբերի 25-ին, ժամը 10.35-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 18.30-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բելինսկու փողոցում վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Թումանյան և Պատկանյան փողոցների խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Լեքսուս GX 470» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի օդանավակայան տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը