Լրահոս

25.12.2018 22:05


Վանաձորում 84-ամյա կնոջ դի են հայտնաբերել շենքի բակում

Վանաձորում 84-ամյա կնոջ դի են հայտնաբերել շենքի բակում

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան 56 շենքի բակում կնոջ դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վանաձորի հրշեջ-փրկարարներն ու Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը: Բժիշկները արձանագրել են կնոջ մահը ու դեպքի մասին տեղեկությունը փոխանցել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 5-րդ հարկի բնակիչ, 84-ամյա Մարուսյա Առաքելյան էր և, ըստ նախնական տեղեկությունների, տեղի ունեցածը ինքնասպանություն է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը