Աշխարհ

26.12.2018 08:44


Սուրբ Ծնունդը՝ վագրի վանդակում. Վրաստանի քաղաքացու արկածներն Իտալիայում

Սուրբ Ծնունդը՝ վագրի վանդակում. Վրաստանի քաղաքացու արկածներն Իտալիայում

Սուրբ Ծննդյան գիշերը Վրաստանի քաղաքացին անցկացրել է Իտալիայի Ռեջո դի Կալաբրիա քաղաքի կրկեսի վագրի վանդակում: Այս մասին տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները:

Գոյություն ունեցող տեղեկության համաձայն, Վրաստանի քաղաքացին անօրինական կերպով ներխուժել է կրկեսի տարածք, հանել շորերը և մտել վայրի կենդանու վանդակը: Հավանաբար, նա եղել է թմրանյութի ազդեցության տակ:

Գիշատչի վանդակում հայտնվելով, Վրաստանի քաղաքացին ծանր վնասվածքներ է ստացել՝ անգիտակից վիճակում տեղափոխվելով հիվանդանոց: Ավելի ուշ, վերջինը փորձել է փախչել հիվանդանոցից, սակայն հիվանդանոցի աշխատակիցները թույլ չեն տվել: Նախնական տվյալներով Վրաստանի քաղաքացին ձեռքի կոտրվածք է ստացել:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը