Աշխարհ

26.12.2018 07:41


The Guardian-ը ձմռան ցրտին խորհուրդ է տալիս վրացական ճաճա

The Guardian-ը ձմռան ցրտին խորհուրդ է տալիս վրացական ճաճա

The Guardianհեղինակավոր բրիտանական պարբերականի տեղեկատվությամբ, ձմեռվա «ջերմացնող ըմպելիքների» լավագույն տասնյակը գլխավորում է վրացական «ճաճան» (վրացական օղի): Հոդվածը ոչ միայն ծանոթացնում է ճաճայի առեղծվածի հետ, այլև սովորեցնում է մի քանի կենաց, որ անպայման պետք է համակցվի խմիչքի հետ:

«Ըմպելով վրացական ճաճան, ընդունված է ասել՝ «Գաումարջոս»: Ամանորի գլխավոր կենացն է «Շոբաս գիլոցավթ» (Շնորհավոր Սուրբ ծնունդ)»,-բացատրում է Guardian-ը:

Հոդվածում նշված է նաև, որ խաղողի թունդ օղին՝ ճաճան, պատրաստվում է Վրաստանի գրեթե բոլոր գյուղական ընտանիքներում:

«Այցելեք ցանկացած վրացական գյուղ: Այստեղ ճաճա պատրաստում են բոլոր ընտանիքներում: Ձեզ անպայման կհորդորեն 2-3 բաժակ խմել, ահա այսպիսին են վրացիները»:

Guardian-ը հոդվածը եզրափակում է՝ վստահեցնելով՝ դուք անպայման կհասկանաք, թե ինչու են վրացիները ճաճա խմում ցրտաշունչ ձմռանը:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը