Չավուշօղլուն վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերվելու Թուրքիայի նախապայմանը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրուցում անդրադարձել է Անկարայի արտաքին քաղաքականության առանցքային հարցերին և խոսել հայ-թուրքական հարաբերություններից:
Անդրադառնալով Հայաստանի նոր իշխանությունների այն հայտարարությանը, թե Երևանն առանց նախապայմանների պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, Չավուշօղլուն ասել է.
«Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են, թե «պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայամանների բանակցել», սակայն մեր նախապայմանը հստակ է: Ադրբեջանի զգայունությունն առանց հաշվի առնելու մի՞թե որևէ քայլ կանենք: Պետք է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերությունները միաժամանակ կարգավորելով քայլեր ձեռնարկել, խնդիրները լուծել: Սա Հայաստանի համար ավելի ողջամիտ կլինի: Ղարաբաղի հարցը, «բռնագրաված» հողերի խնդիրը պիտի լուծել»:
Չավուշօղլուն նշել է, որ եթե Հայաստանը չի ուզում մեկուսացված ապրել, ապա պետք է առկա խնդիրները լուծվեն: Նա շարունակել է՝ ասելով. «Թուրքիայի համար զգայուն հարցերը հայտնի են: Մենք կսատարենք այն լուծումը, որը կընդունի Ադրբեջանը»:

Աղբյուրը՝ ermenihaber.am