Ռուսաստանը և Իրանը ռազմական համագործակցության պլան են ստորագրել
Ռուսաստանի պատվիրակությունն Իրանի հետ համաձայնեցրել Է 2019 թվականին ռազմական ոլորտում համագործակցության պլանը: Ինչպես հայտնել Է ILNA գործակալությունը, համապատասխան փաստաթուղթն ստորագրվել Է ռազմական համագործակցության երկկողմ խմբի երկրորդ նիստի ընթացքում, որը տեղի Է ունեցել Թեհրանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել Է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ փոխծովակալ Իգոր Օսիպովը: Իրանական կողմի ներկայացուցիչը եղել Է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ միջազգային գործերով տեղակալ Ղադիր Նեզամին: Նաեւ կողմերը քննարկել են համատեղ ջանքերը միջազգային ահաբեկչությանը դիմակայելու գործում:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել Էր ռուսական պատվիրակության Իրան ժամանելու մասին՝ մասնակցելու Ռազմական համագործակցության վերաբերյալ երկկողմ միջկառավարական համաձայնագրի իրագործման ռուս-իրանական աշխատանքային խմբի երկրորդ նիստին:
Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ ռազմական համագործակցության համաձայնագիրը ձեռք Է բերվել 2015 թվականի հունվարին: Այն ժամանակ փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն Էին դրել ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն եւ նրա իրանցի պաշտոնակից բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանը: Ինչպես այն ժամանակ նշել Էր Ռուսաստանի պաշտպանության նախարարը, այդ համաձայնագրով դրվեց «ռազմական բնագավառում փոխգործակցության տեսական հիմքը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: