Լրահոս

25.12.2018 14:44


Երևանում հսկայական ծառը բեռնատարի բախման հետևանքով ընկել ու վնասել է 2 ավտոմեքենա

Երևանում հսկայական ծառը բեռնատարի բախման հետևանքով ընկել ու վնասել է 2 ավտոմեքենա

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։45-ի սահմաններում բեռնատար մակնիշի ավտոմեքենան Հովսեփ Էմինի փողոցում անցնելիս բախվել է ծառին, ինչի հետևանքով էլ ծառի մի հսկայական կտոր պոկվել է և ընկել է գետնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բեռնատարի վարորդը, հավանաբար, չնկատելով դա, հեռացել է, իսկ ծառն էլ վնասել է կայանված վիճակում գտնվող BMW X 5 մակնիշի 35 NF 689 համարանիշի և Volkswagen մակնիշի 35 DQ 943 համարանիշի ավտոմեքենաները։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի և Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր էլեկտրական սղոցով մասնատել են ծառը, ինչից հետո նոր միայն երթևեկությունը նշված հատվածում վերականգնվել է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը