Լրահոս

25.12.2018 17:07


Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ից, մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

«Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին: Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն և անխափան երթևեկություն»,-ասված է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի տարածած հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը