Բաքուն 2019-ին Երևանից ակնկալում է, որ զորքերը դուրս կբերվեն «օկուպացված տարածքներից». Մամեդյարով
Պաշտոնական Բաքուն 2019-ին Երևանից ակնկալում է «Ադրբեջանի օկուպացված տարածքներից զորքերի դուրս բերում»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը. հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:
Նա ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացն առաջին հերթին հնարավորություններ կբացի ՀՀ-ում տնտեսական աճի համար:
Մամեդյարովն ափսոսանքով է նշել, որ երկար տարիներ շարունակվող բանակցությունները արդյունք չեն տվել:
«Սակայն ՀՀ-ում կատարված վերջին իրադարձությունները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև Դուշանբեում ու Սանկտ ՊԵտերբուրգում կայացած զրույցները, նաև իմ հանդիպումները իմ հայ գործընկերոջ հետ որոշակի լավատեսության հիմք են տալիս՝ բանակցային գործընթացի առաջխաղացման տեսանկյունից»,-նշել է նա:
Մամեդայրովը խոսել է նաև ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ վերջին հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մասին` նշելով, որ դրանում խոսվում է բանակցությունները շարունակելու մասին:
«Կարևոր է նաև համատեղ հայտարարությունում արտացոլված միտքը, որ մոտ ապագայում անհրաժեշտ է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության մակարդակով ինտենսիվ` արդյունքին ուղղված բանակցություններ»,-ասել է Մամեդյարովը:
Ըստ նրա` այդ մոտեցմանն աջակցում են ԵԱՀԿ համանախագահները:
«Մեր երկիրը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ իր քաղաքացիների անվտանգությունը, պատրաստ է իր միջազգային պարտավորություններին համապատասխան անել դա նաև Լեռնային Ղարաբաղում հայկական ծագմամբ քաղաքացիների հանդեպ: Գիտեք, անհնարին է վերցնել հողն ու դրա հետ միասին տեղափոխվել այլ վայր: Հակամարտության կարգավորումից հետո այս երկու համայնքները, իհարկե, պետք է ապրեն միասին: Հենց այդ պատճառով կարևոր է հայկական ու ադրբեջանական համայնքների միջև կապերի վերականգնումը»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

Աղբյուրը՝ yerevan.today