Լրահոս

24.12.2018 20:21


Վրաերթի են ենթարկվել, 21-ամյա 22-ամյա, 7-ամյա, 16-ամյա, 12-ամյա, 13-ամյա, 15-ամյա և 60-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել, 21-ամյա 22-ամյա, 7-ամյա, 16-ամյա, 12-ամյա, 13-ամյա, 15-ամյա և 60-ամյա քաղաքացիներ

Դեկտեմբերի 23-ին, ժամը 00.05-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և իր մեքենաայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 21.05-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա ՌԴ քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա , 13-ամյա և երկու 15-ամյա տղաների, այնուհետև բախվել է կայանված «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների. չորս տղաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, «ԳԱԶ-21Ա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բեկնազարյան փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 18.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը