Լրահոս

24.12.2018 11:11


Բերման են ենթարկել Նոր Նորքում կրակոցներ արձակած երիտասարդին (լուսանկար)

Բերման են ենթարկել Նոր Նորքում կրակոցներ արձակած երիտասարդին (լուսանկար)

Դեկտեմբերի 23-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 14-րդ փողոցի տներից մեկի վրա մի մարդ ինքնաձիգով կրակում է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.15-ին, նշված տան մոտ, 1986 թ. ծնված Վահրամ Մանվելյանն իրեն ամրակցված «MR 43» տիպի, 12 տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է նշված տան ուղղությամբ, հայհոյել: 1950 թ. ծնված Հենրիկ Ն.-ն դիտողություն է արել Վ. Մանվելյանին, նա էլ դիտավորությամբ նշված հրացանից կրակել է Հենրիկ Ն.-ի ոտքերին, որը ժամը 22.00-ին «զույգ ստորին վերջույթների բազմաբեկոր հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Ժամը 21.45-ին Վահրամ Մանվելյանը դեպքի վայրից բերման է ենթարկվել, որի ընթացքում ոտքով հարվածել և դիտավորությամբ կոտրել է ՊՊԾ թիվ 29 պարեկային ավտոմեքենայի դռան ապակին:

Դեպքի վայրից հայտնաբերվել է 20 պարկուճ:

Հանցագործության գործիք հրացանն առգրավված է:

Վահրամ Մանվելյանը ձերբակալվել է:

Նշանակվել են ԴԲՓ, դատաձգաբանական, դատաքիմիական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

8x241218 7x241218 6x241218 5x241218 4x241218 3x241218 2x241218 1x241218 10x241218

Այս խորագրի վերջին նյութերը