Լրահոս

23.12.2018 20:19


Երևանում Toyota Land Cruiser-ը մխրճվել է ծաղկի կրպակի մեջ. կան վիրավորներ

Երևանում Toyota Land Cruiser-ը մխրճվել է ծաղկի կրպակի մեջ. կան վիրավորներ

Այսօր դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Toyota Land Cruiser մակնիշի 29 ՍՍ 595 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտաս պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ծաղկի կրպակի մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի, որոնցից մեկը Toyota Land Cruiser-ի վարորդն է, տեղափոխվել են հիվանդանոցներ: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը