Աշխարհ

21.12.2018 19:55


Սամարայի մարզում բեռնատարը մահացու վրաերթի է ենթարկել Հայաստանի քաղաքացու

Սամարայի մարզում բեռնատարը մահացու վրաերթի է ենթարկել Հայաստանի քաղաքացու

Սամարայի մարզում դեկտեմբերի 21-ին МАН-180 բեռնատարը վրաերթի է ենթարկել Հայաստանի քաղաքացու, ով տեղում մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է tlt.ru»-ն՝ հղում կատարելով տեղի ճանապարհային ոստիկանության աղբյուրին:

«1976 թվականին ծնված տղամարդը, ով վարում էր MAN-180-ը, շարժվում էր Սիզրանի ուղղությամբ: Նախնական վարկածի համաձայն, 1967 թվականի ծնված ՀՀ քաղաքացին մեքենայի անցման ժամանակ գտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա: Տղամարդը մահացել է մինչ շտապօգնության ժամանելը»,-տեղեկացնում է կայքը:

Հետաքննությունը կիրականացնեն Սամարայի մարզի Ստավրոպոլի շրջանի քննիչները:

Այս խորագրի վերջին նյութերը