ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման մասին որոշման ստորագրման ժամկետները դեռ չեն որոշվել: Այդ մասին РИА Новости-ին ասել է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի քարոտւղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Այդ որոշումը պետք է ստորագրեն բոլոր 6 պետությունների ղեկավարները: Գլխավոր քարտուղարը նշանակվում է կոնսենսուսով` 6 պետությունների ղեկավարների կողմից»,-պարզաբանել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Ալեքսանդր Լուկաշենկոնստորագրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետաքարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:
ՀԱՊԿ-ը պարզաբանում է
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման մասին որոշման ստորագրման ժամկետները դեռ չեն որոշվել: Այդ մասին РИА Новости-ին ասել է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի քարոտւղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Այդ որոշումը պետք է ստորագրեն բոլոր 6 պետությունների ղեկավարները: Գլխավոր քարտուղարը նշանակվում է կոնսենսուսով` 6 պետությունների ղեկավարների կողմից»,-պարզաբանել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետաքարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:
Աղբյուրը՝ yerevan.today