Ուղեծրային զոնդը «սառած լիճ» Է լուսանկարել Մարսի վրա
Mars Express ուղեծրագին զոնդը «սառած լիճ» Է լուսանկարել Մարսի վրա, որը գտնվում Է Կորոլյովի խառնարանում: Լուսանկարները հրապարակել Է Եվրոպական տիեզերական գործակալությունը (ԵվՏԳ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սառցադաշտն զբաղեցնում Է ամբողջ 82-կիլոմետրանոց խառնարանը, որը գտնվում Է Մարսի հյուսիսային բեւեռում: Ինչպես նշվում Է ԵվՏԳ-ի կայքում, դրա կենտրոնում սառույցի հաստությունը կազմում Է մոտավորապես 1,8 կիլոմետր: Հուլիս ամսին հաղորդվել Էր, որ Մարսի հարավային բեւեռի մակերեւույթի ներքո հաջողվել Է հայտնաբերել հեղուկ ջուր: Mars Express ավտոմատ միջմոլորակային կայանը Բայկոնուրի տիեզերակայանից արձակել են 2003 թվականի հունիսի 2-ին: Նույն թվականի դեկտեմբերին ապարատը դուրս Է եկել Մարսի ուղեծիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: